Ջերմային երևույթների բազմազանությունը

1Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

2Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

3Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:

4Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы