Տնային աշխատանք

Առանձնացրո՛ւ բարբառային բառերը,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Հիմի-Հիմա

Աշունքվա-աշնան։

Նիստ-նստել։

Դափ-շրջանակի ձևով երաժշտական հարվածային գործիք, որի մի երեսին քաշված է բարակ (մեծ մասամբ ձկան) մորթի, իսկ ներսի կողմից կախված են բոժոժիկներ կամ մետաղյա օղակներ:

Պկու-սրինգ, շվի:

Ածում-նվագում։

Բայաթի-արևելյան երաժշտության տխուր եղանակ։

Հրե-հրի, կրակի, հրեղեն:

Մտիկ-նայել։

Դրուստ-ուղիղ, շիտակ: Ճիշտ, ճշմարիտ:

Ամա-բա։

Օքմին-մեկը, մի մարդ, որևէ մեկը:

Պոզ-եղջյուր։

Հրես-ահա այստեղ:

Ածխակոթ-խանձող:

Մերուն-ձագեր հանած հավ, թխսամայր:

Կշտին-թեք ընկնել, կողքի վրա պառկել:

Շիտակ-ուղիղ, ճշմարիտ, անխոտոր, անմոլոր:

Լուլից-ծայրից։

Պատ տալ-պտտեցնել,փաթաթել:

Չախմախ-հրահան,կայծահան:

Կլանչել-կաղկանձել, հաչել։

Փահլևան-լարախաղաց,ըմբիշ:

Ետնուց-հետո,վերջում:

Ծերպ-ճեղք,մի բանի մեջ բացված արանք:Փոքրիկ անցք՝ ծակ:

Շլինք-վիզ,պարանոց:

Քոթուկ-կոճղ:

Փորսող-փորի վրա սողացող։

Տապ անել-ձայնը կտրել, լռել, սսկվել:

Կուռ-կռած, կռելով ամրացրած:

Խաբար-լուր, տեղեկություն:

Շինել-սարքել։

Ման եկա-գտա։

Հրես-այստեղ։

Կռան-միջակ մեծության մուրճ՝ ձեռքով մետաղները կռելու և հարթեցնելու համար:

Պըտիտ եկավ-պտտվեց։

Խարաբ-փչացած է։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы