Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրի՛ր մայրամուտը:

Ծիրանենու շողքը ընկել է սարի վրա, անտառը առել է իր մեջ արևի փայլփլուն մի շող ու խաղ է անում։ Ժայռի ստվերը ծնկած գետափին՝ կարծես ջուր է խմում։ Ծիծեռանակը կանգնած ժայռի վերևում վայելում է արևի ջերմությունը։ Հեղինակը խնդրում է մոլորակին կանգ առնել, որպեսզի հրաշք մայրամուտը երկար տևի։

2. Օրվա ո՞ր պահն ես սիրում, ինչո՞ւ:
Ես սիրում եմ բոլոր օրվա պահերը,բայց ամենաշատը երեկոն, որովհետև փչում է մեղմ քամին:Տիրում է երեխաների ճիչը,նաև երեկոյան լինում է մայրամուտ,իսկ ես կարող եմ նստել և ժամերու նայել մայրամուին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы