Եռօրյա ճամբար Արատեսում

Մենք ընկեր Տաթևի հետ ապրիլի 19-ին գնացել էինք Արատես՝ եռօրյա ճամփորդության։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք այդ օրերին։ Սկզբում գնացինք Արենիի քարանձավ։ Քարանձավում տեսանք հին կարասներ, 5500-ամյա կաշվե ոտնաման, 5500 տարեկան կաշվե կոշիկ, որը գտնվել է 2008 թվականին, և այլ հետաքրքիր բաներ։ Քարանձավից հետո մենք ուղևորվեցինք Արատես։ Արատեսում խաղում էինք վիկտորինաներ, խաղում էինք ընկեր Տաթևի հետ սպորտային խաղեր, պատրաստում էինք ուտելիքներ և գիշերները նստում էինք խարույկի մոտ, այդպես գրեթե ամեն օր։ Մենք Արատեսի հանգստից հետո հանդիպեցինք պարոն Էդուարդին, և նրա հետ այտեղից գնացինք Հրեաների գերեզմանատուն։ Գերեզմանաքարերի մոտ մեզ պատմեց շատ–շատ հետաքրքիր բաներ, բայց ամենից շատ ինձ դուր եկավ այն, որ հրեաները գերեզմանաքարերի վրա ծաղիկի փոխարեն դնում են քար, այդպես հետաքրքիր բաներ։ Այդպիսով մեր ճամփորդությունը ավարտվեց, և մենք ուղևորվեցինք Երևան։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы