Անահիտ

«Առաջին մաս»

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։

թագավորանիստ – թագավորի նստավայր

ասպարեզ – լայն տարածք

միամոր – մինուճար

ակնապիշ – ուշադիր

շինած – կառուցած

համբավ – հռչակ

տարակուսություն – զարմանք

 հոժարել – ցանկանալ

դադրած –հոգնած

փարչ – աման

վայելչակազմ – գեղեցիկ կազմվածք ունեցող

2.  Բնութագրի՛ր Վաչագանին։ 

Գեղեցիկ, բարեսիրտ, խելացի և ազնիվ տղա էր։

3. Առանձնացրո՛ւ Անահիտին նկարագրող հատվածը։ 

Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը՝ կարծես վրձինով քաշած, գլուխը բաց էր, և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը՝ լայն, քիթ ու պռոշը՝ նկարածի պես։ Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ, հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները, և մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ 

4. Առաջին մասից դո՛ւրս գրի՛ր երեք բարդ բառ։

միամոր, վայելչակազմ,  հազարապետ 

«Երկրորդ մաս»

Առաջադրանքներ 

1. Մգեցված բառերն առանձնացրո՛ւ և բացատրի՛ր։ 

նշմարել — Տեսնել 

կակղացնել — Փափկացնել

մուրազ — փափագ

նաժիշտներ — սպասուհի

կշտին — մոտը

հինել — Գորգ գործել

այգեկութ — Այգեքաղ

բանեցնել — անել

դիպակ — Կերպաս

ընծա — Նվեր։

2. Ի՞նչ վերաբերմունք ունեին թագավորն ու թագուհին, իշխանավորները, հասարակ մարդիկ Վաչագանի՝ Անահիտի հետ ամուսնանալու որոշման վերաբերյալ։ 

Թագավորն ու թագուհին լսելով Անահիտի համբավի մասին, ստիպված եղան համաձայնվել որդու ցանկության հետ, իսկ իշխանավորները դժգոհ էին, որ ապագա թագուհին իրենց միջից չնտրվեց։ Հասարակ մարդիկ անչափ ուրախ էին, որ ապագա թագուհին իրենց միջից է լինելու։

3. Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։

Համաձա՞յն ես Անահաիտի հետ, ինչո՞ւ։ 

Այս, ես համաձայն եմ Անահիտի հետ, քանի որ նա ճիշտ է ասում, որ ամեն մարդ պետք է արհեստ ունենա։։

4. Այս հատվածում ի՞նչ է ասում է գրագիտության մասին։ Համառոտ ներկայացրո՛ւ։ Հեքիաթում մի քանի անգամ նշվում է Մեսրոպի անունը, ո՞ւմ նկատի ունի։

Հեքիաթում հիշատակված Մեսրոպը, դա մեծն Մեսրոպ Մաշտոցն է, որը ծնունդով Անահիտենց գյուղից էր։ Նա խրախուսում էր գյուղացիներին կարդալ սովորել, և կարողանալ կարդալ ավետարանը ինքնուրույն։

«Երրորդ մաս»

Առաջադրանքներ 

1. Բացատրի՛ր մգեցված բառերը։ 

գերեվաճառներ — գերի վաճառող

բարբարոս — բռի ժողովուրդ

վախճանվել — մահանալ

երթալ – գնալ

մշակություն – ծառայություն

շինական – գյուղացի

բազուկ  — ձեռք

հոժարություն -համաձայնություն

մեհյան — հեթանոսական տաճար

խուցեր — փոքր քարակերտ սենյակ

քարայր — անձավ

համրվել – համրանալ

հեկեկալ – բարձրաձայն լացել

քստմնել – տհաճ, անհաճելի։

2. Անահիտի կարծիքով ինչպիսին պետք է լինի թագավորը։ 

Ըստ Անահիտի, թագավորը պետք է ծպտված շրջի իր ժողովրդի մեջ, իմանա նրա հոգսերն ու կարիգները և օգնի նրանց։

«Չորրորդ մաս»

Առաջադրանքներ

1. Առանձնացրո’ւ անհասկանալի բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։ 

« վեցերրորդ մաս»

Առաջադրանքներ

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

2. Ո՞րն է հեքիաթի գաղափարը։ 

3. Ի՞նչ սովորեցչեց քեզ այս հեքիաթը։ 

4. Պարտադի՞ր է որևէ արհեստի կամ մասնագիտության իմացությունը, ինչո՞

Առաջադրանքներ

1.Մգեցված բառերը բացատրի՛ր։

հեկեկալ-Հեծկլտալ

հնոտիքը-Հին՝ հնամաշ հագուստներ՝ կտորներ:

զմայլանքի-հրճվանք

խոփ-Գութանի կամ արորի մետաղյա այն մասը, որ խրվում Է հողի մեջ և պատռում նրա շերտը:

մագաղաթ-Կենդանիների  հատուկ եղանակով մշակվող մորթի, որ գործածվում է գրելու համար՝ որպես թուղթ:

2.Ո՞րն է հեքիաթի գաղափարը։

Իմ կարծիքով գաղափարը այն էր, որ՝արհեստը կարղ է փրկել մարդկանց կյանքը։

3.Ի՞նչ սովորեցչեց քեզ այս հեքիաթը։

Ինձ սովորեցրեց, որ արհեստը մարդու կյանքի համար ամենաանհրաժեշտ է։

4.Պարտադի՞ր է որևէ արհեստի կամ մասնագիտության իմացությունը, ինչո՞ւ։

Ամեն  մարդ էլ պետք է իմանա որևե արհեստ, որովհետև արհեստը դակարող է օգնել ամեն պահ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы